National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2016
Քննարկվել են անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու խնդիրները
1 / 5

Մարտի 25-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու օրենսդրական կարգավորումը եւ առկա թերությունները» թեմայով:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳԱԱ, հասարակական եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում 2014 թվականին կատարվել են փոփոխություններ, որոնցով սահմանվել են անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու եւ օգտագործելու դրույթները: Սակայն օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել պատկան մարմինների հետ եւ կատարել օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել վայրի կենդանիներ ներկրելուն եւ անազատ կամ կիսազատ պայմաններում պահելուն առնչվող խնդիրները՝ հաշվի առնելով կառուցողական առաջարկությունները: Նախարարի խոսքով՝ 2,5 ամիս առաջ Բնապահպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հանգամանալից ուսումնասիրել է ոլորտի խնդիրները, եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որը հնարավորինս կկանոնակարգի ոլորտը:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է աշխատանքային խմբի մշակած օրենսդրական փոփոխություննները, անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելուն վերաբերող օրենսդրական կարգավորումը եւ ոլորտում առկա թերությունները: Ըստ Բնապահպանության փոխնախարարի՝ անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար դրանց կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատեւման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանները պետք է սահմանի ՀՀ կառավարությունը՝ ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից: Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա անազատության պայմաններում վայրի կենդանիներ պահող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվետու լինել պետությանը, պատասխանատվություն կրել ներկրած կամ նվիրաբերված կենդանու համար:

Խաչիկ Հակոբյանը նշել է, որ անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու եւ օգտագործելու գործունեությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ, սակայն կա դրա անհրաժեշտությունը: Առաջարկվում է այս օրենքով սահմանված կարգով նախատեսել պետական տուրքեր վճարելու պարտադիր պայման եւ գանձված տուրքերից ստացված ֆինանսական միջոցներով ստեղծել նպատակային ֆոնդ, որը կօգտագործվի ազատ եւ կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման եւ այլ ծախսերի համար: Բացի այդ նախարարությունն առաջարկում է ստեղծել վերականգնողական կենտրոններ կենդանիների համար, որտեղ կապաստանեն անբարեկեցիկ պայմաններում ապրող, բուժօգնության եւ սննդի կարիք ունեցող, ապաստան չունեցող վայրի կենդանիները:

Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Բնապահպանության նախարարության առաջարկությունը՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության մեջ համապատասխան արգելող նորմեր եւ պատասխանատվության միջոցներ նախատեսելու մասին:

Խաչիկ Հակոբյանը պատասխանել է նաեւ ԱԺ պատգամավորների եւ բնապահպանների հարցերին:

Այնուհետեւ պատգամավորները հնչեցրել են իրենց առաջարկությունները: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյանն առաջարկել է վարչական տույժի ենթարկել վայրի կենդանիների համար համապատասխան պայմաններ չապահովող, կենդանիներին խոշտանգող անձանց:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն առաջարկել է վայրի կենդանիների ներկրման եւ նվիրաբերման համար սահմանել թույլտվություն եւ կնքել պայմանագիր, որով կապահովվի վայրի կենդանիների պահման համապատասխան պայմանների առկայությունը, կավելանա երկկողմանի պատասխանատվությունը գնելու կամ նվիրելու դեպքում:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել փոփոխությունները եւ ներկայացրել իրենց տեսակետները:



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am